ՀայРусEng

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿԱՊՈՒՏԱԿ ՍԵՎԱՆ

     Փոքր Սևանի վերին ափը շրջանցելով և շարժվելով դեպի հյուսիս-արևելք կարելի է նկատել «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը, որը ճանապարհից քողարկված է կանաչ գոտով:
     Ունենալով դեպի լիճը բացվող հիասքանչ պատկեր` համալիրը աչքի է ընկնում իր հիանալի դիրքով և տեսարանով: Համալիրին յուրահատուկ գեղեցկություն է շնորհում շրջապատող լեռնային լանդշաֆտը և Սևանա լիճը:

     «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը հանգստացողներին ըստ նրանց ճաշակի և նախապատվությունների առաջարկում է տարբեր հարմարություններ` հյուրանոց, փայտյա տնակներ, երկհարկանի քոթեջներ: Համալիրը հանգստացողներին երաշխավորում է կատարյալ մաքրություն, բարձրակարգ սպասարկում և հարմարավետություն: Համալիրի տարածքում գործող Ռեստորանները, հմուտ խոհարարների շնորհիվ կկազմակերպեն ձեր ճաշն ու ընթրիքը ճիշտ և ժամանակին:

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

ԺԱՄԱՆՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ