ՀայРусEng

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ և ԵՂԱՆԱԿԸ

Սևանը աշխարհի բարձրադիր լճերից ամենամեծն է և ամենամեծերի մեջ` ամենաբարձրադիրը: Սևանի ավազանը հարուստ է առողջարար ռեսուրսներով:

Բնության այս գողտրիկ անկյունում, Փոքր Սևանի վերին ափը շրջանցելով և շարժվելով դեպի հյուսիսարևելք, ձեր առջև կհառնի "Կապուտակ Սևան" հանգստյան համալիրը, որը ճանապարհից առանձնանում է կանաչ գոտով:

Կապուտակ Սևան" համալիրը գտնվում է լճի ամենատաք լողափում, որտեղ վահանի դեր ստանձնած լեռներն այն պատնեշում են հյուսիսային քամիներից:

Հանգստյան գոտու ամբողջ տարածքը, մինչև լողափ, պատված է սոճու և եղևնու ծառերով, որոնց հաճելի բույրը զուգակցվում է բուժիչ հատկություններով: Արևն այստեղ ջերմացնում է մինչև սեպտեմբերի վերջը: