ՀայРусEng

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՀԱՄԱՐ

Կապուտակ Սևան հանգստյան տունը ողջունում է ոչ միայն անհատ հանգստացողներին, այլև կորպորատիվ այցելուներին՝ տրամադրելով կորպորատիվ գներ ըստ անձերի քանակի՝ հիմք ընդունելով ոչ թե հիմնական գնացուցակը, այլ գործող ճկուն զեղչային համակարգը, և որոշակի ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունները:
Մեր ծառայությունները ներառում են՝

Կորպորատիվ միջոցառումների, խնջույքների կազմակերպում, ինչպես նաև գիտաժողովների, սեմինարների կազմակերպում կոնֆերենց դահլիճում, որոնց ընթացքում կարող եք ունենալ սուրճի, ճաշի, ընթրիքի ընդմիջումներ:

Ձեր հանգիստը լիարժեք դարձնելու համար կկազմակերպվեն նաև Սևանա Լճի հարակից տարածքի տեսարժան վայրերի էքսկուրսիաներ: